Школа имени А.Г.Ерицяна при Филиале МГУ в Ереване
Мероприятия для школьников и учителей
Подготовительное отделение
Видеолекторий
Научная библиотека Филиала
121-летие Егише Чаренца

15.03.2018

13 марта 2018 года в школе им. А.Г. Ерицяна при Филиале МГУ им. М.В. Ломоносова прошли очередные Литературные чтения, посвященные 121-летию великого армянского писателя Егише Чаренца.
В ходе мероприятия в конференц-зале учащиеся представили свои проекты, рассказывающие о судьбе и творчестве писателя. Ребята 102 класса читали стихи на армянском языке. Как трогательно и проникновенно звучали эти строки в устах молодого поколения!
 
Не остались в стороне и зрители, многие прочли свои самые любимые стихи прославленного автора.
 
 
Պոետ չեն դառնում, պոետ ծնվում են:
 
Այս խոսքերը կարծես հենց Չարենցի մասին են:Հայ պոեզիան առանց Չարենցի պատկերացնել հնարավոր չէ:Նրա պոռթկուն գրիչը ժամանակի շունչն էր:Չարենցն ու նրա թողած ազգային գրականությունը ,խորապես ազգային լինելով, նաև համամարդկային ու համաշխարհային արժեք են:
Հրանտ Մաթևոսյանն ասում էր, որ Չարենցն ավելի շատ ապագայի բանաստեղծ է, քան այսօրվա: Իսկապես այս սերունդը գալիս է հաստատելու, որ Չարենցն անմահ է, որովհետև այսօր էլ նրան սիրում, ընկալում ու գնահատում են:
 
Մարտի 13-ին՝ հանճարեղ բանաստեղծի ծննդյան օրը Ա.Հ. Երիցյանի անվան դպրոցում չարենցյան մթնոլորտ էր. տասներորդցիները նշում էին բանաստեղծ, գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցի ծննդյան 121-ամյակը: Նրանք ներկայացրեցին մեծ բանաստեղծի անցած ողբերգական,բայց փառահեղ ուղին, ասմունքեցին,լսեցին Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:Օդը հագեցած էր Չարենցով:
102 և 101 դասարանի աշակերտները այս հուշ-ցերեկույթով իրենց խոնարհումը բերեցին Չարենցի « հայտնի ու անհայտ » գերեզմանին:

Ց.Գ. Մխիթարյան